Ի՞նչ վիճակում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ հոսպիտալացումից հետո

Ի՞նչ վիճակում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ հոսպիտալացումից հետո

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում, հայտնում է ANSA-ն՝ վկայակոչելով հիվանդանոցում իր աղբյուրին, որտեղ պոնտիֆիկոսը հետազոտվում է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունները վերաբերել են թոքերի թթվածնով հագեցվածության մոնիտորինգին։ Ֆրանցիսկոսը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի առաջիկա գիշերը հիվանդանոցում, ասել է  նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը գտնվում է Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցում՝ պլանային հետազոտությունների համար։ 

Corriere della Sera-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գտնվելը հիվանդանոցում կարող է հետաձգվել, առաջիկա երկու օրվա ընթացքում նրա ծրագրված ընդունելությունները չեղարկվել են։

Ինչպես գրում է իտալական Corriere della Sera թերթը, Հռոմի պապին տեղափոխել են սրտաբանական բաժանմունք։ Նրա մոտ սրտի եւ շնչառության հետ կապված խնդիրներ են նկատվել․ «Ֆրանցիսկոսը տոմոգրաֆիա է անցնում «շնչառական դժվարությունների» պատճառով»։