Նոր նշանակումներ ՊՆ-ում

Նոր նշանակումներ ՊՆ-ում

Պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»: