Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պատրուշևը և Վան Ին Մոսկվայում հանդիպում են ունեցել. հայտնի է ինչ հարցեր են քննարկվել

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին Մոսկվայում հանդիպում են ունեցել։

Պատրուշևի հայտարարությունները.

- Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարաբերություններն ինքնին արժեքավոր են և ենթակա չեն արտաքին կոնյունկտուրայի։

- Աշխարհի բազմաբևեռ մոդելի փոխակերպումը բախվում է Արևմուտքի հակադրությանը, որը ձգտում է պահպանել իր գերակայությունը:

- Արևմուտքը միակողմանիորեն դատապարտել է մի շարք խոշոր միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման ոլորտում:

Վան Ինի հայտարարությունները.

Այժմ լավ հնարավորություններ կան Ռուսաստանի և Չինաստանի միջև սերտ ռազմավարական շփումները շարունակելու համար։

- Չինաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության ներդրումը երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման գործում։

- Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարաբերությունները «ժայռի պես ամուր են», կդիմանան փորձությանը։
Չինաստանը պատրաստ է վճռականորեն պաշտպանել ազգային շահերը և նպաստել Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ համագործակցությանը։

- Վան Ին ընդգծել է ռազմավարական համագործակցության նոր քայլերի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով աշխարհում փոփոխվող իրավիճակը։

Տեսանյութը՝ այստեղ

Send