Ի՞նչ փակ հանդիպման է մասնակցում Սամվել Շահրամանյանը

Այս րոպեներին Երևանի Մարիոթ հյուրանոցում ընթանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱՀ ԱԺ որոշ պատգամավորների և քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի փակ հանդիպումը:
Սուրեն Պետրոսյանը Արցախի նախագահին և Արցախի պատգամավորներին հրավիրել է հանդիպման, առաջարկել, որ Արցախը ՀՀ-ում իր գործունեությունը որևէ կերպ շարունակի։
MediaHub-ի լրագրողը հանդիպման վայրից փոխանցում է՝ առաջարկներից մեկն այն է, որ Արցախի ԱԳՆ-ն գործի, ինչպես նաև Արցախի ներկայացուցչությունը շարունակի գործել Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ։
Հանդիպմանը ներկա են պատգամավորներ, ինչպես նաև արցախցիներ, որոնք Ժողովրդավարական համախմբում կուսակցության անդամներ են։ Հանդիպումն ավարտվելու է ժամը 14։00-ին։
Նարե Գնունի