Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հյուսիսային շրջաններում, որտեղ հիմնականում սերբեր են ապրում, օդային տագնապի ազդանշաններ են միացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ բնակիչները սկսել են բարիկադներ կառուցել Ռուդարի տեղում, Պրիշտինա-Լեպոսավիչ մայրուղում և Զվեչան քաղաքից ոչ հեռու:
Բացի այդ, ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մոտ 200 ալբանացիներ հավաքվել են քաղաքի հարավային մասում՝ կամրջի մոտ, որը տանում է դեպի հյուսիսային կողմ. այնտեղ սերբերը ծրագրում են զանգվածաբար մեկնել այն վայր, որտեղ բարիկադներ են կառուցում:
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Կոսովոյի ոստիկանությունը օգոստոսի 1-ի կեսգիշերին գործողություն կսկսի երկրամասի հյուսիսում և կփակի Բելգրադի կողմից տրված անձնական փաստաթղթերով քաղաքացիների մուտքը: Պետության ղեկավարը կոչ է արել ալբանական իշխանություններին պահպանել խաղաղությունը և նախազգուշացրել է, որ սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում Սերբիան կհաղթի:
Ինչպես հայտարարել է Կոսովոյի կառավարությունը՝ օգոստոսի 1-ից իր վերահսկողության տակ գտնվող տարածքում կդադարեն գործել սերբական փաստաթղթերը, իսկ դրանց տերերին մուտքի մոտ ժամանակավոր տեղեկանք կտրամադրեն: Այդ ժամանակ կսկսվի նաև սերբական համարներով ավտոմեքենաների պարտադիր վերագրանցումը RKS (Կոսովոյի Հանրապետություն) համարներին։