Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ օձի խայթոցից հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային  վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 66-ամյա Հայկուհի Ն․-ն է, ում իրենց գյուղի դաշտում օձը խայթել է և նա «սուր էկզոգեն թունավորում օձի խայթոցից»  ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։

Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Send