Պերմի աղբանոցում ճամպրուկի մեջ երեխայի դի է հայտնաբերվել (տեսանյութ)

Պերմի աղբանոցում ճամպրուկի մեջ երեխայի դի է հայտնաբերվել (տեսանյութ)

Պերմում անօթևան տղամարդը աղբանոցի մոտ հայտնաբերել է ճամպրուկ, որի մեջ եղել է երեխայի դի: Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Հրատարակության տվյալներով՝ տղամարդը այն գտել է հուլիսի 12-ի գիշերը քաղաքի Լենինսկի շրջանում։

«Երեխան, ըստ երևույթին, հինգից ութ տարեկան է, նրա մարմնի վրա կան ծակած վերքեր, իսկ պարանոցի վրա՝ շնչահեղձության հետքեր»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության մամուլի ծառայությունից հաստատել են երեխայի մասին տեղեկությունը և հավելել, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «անչափահասի կամ անօգնական վիճակում գտնվող այլ անձի սպանություն» հոդվածով։ 

59.ru-ի փոխանցմամբ՝ սպանված տղան ութ տարեկան էր եւ սովորում էր տեղի դպրոցի երկրորդ դասարանում։

Ural Mash Telegram ալիքը հայտնել է, որ հանցագործության մեջ ներգրավված լինելու կասկածանքով իրավապահները փնտրում են այն կնոջը, ով ճամպրուկը գլորել է աղբարկղը. նրան ֆիքսել են տեսախցիկները։

Տեսանյութը՝ այստեղ