ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ԵՄ առաջնորդներին ասել է, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ:
Պատճառը ռուս-ամերիկյան բանակցություններին հանձնառուությունն է, գրել է Axios-ը։
Թրամփն առաջնորդներին ասել է, որ Պուտինը համաձայնել է անմիջապես սկսել հրադադարի շուրջ ուղիղ բանակցություններ: Զրույցի ժամանակ մի քանի վայրկյան լռություն է տիրել:
Զրույցի ժամանակ եվրոպացի առաջնորդները հարցրել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հնարավորության մասին, սակայն Թրամփը նշել է, որ չի կարծում, թե դա լավ գաղափար է, և ընդգծել է, որ Պուտինը ցանկանում է համաձայնագիր կնքել:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին միջամտել է՝ հարցնելու, թե ինչու բանակցություններից առաջ չի կարող լինել հրադադար առնվազն երկու շաբաթ, մինչդեռ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հարցրել է, թե ինչ զիջումների է պատրաստ Ռուսաստանը, հայտնել են աղբյուրները:
Թրամփն ասել է, որ Պուտինը կներկայացնի «խաղաղության հուշագիր»՝ հրադադարի և պատերազմի դադարեցման իր պայմաններով: Թրամփը Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին ասել է, որ խնդրել է Պուտինին ներկայացնել «ինչ-որ բան, որի հետ մարդիկ կարող են համաձայնվել», այլ ոչ թե առաջարկ, որն անմիջապես կմերժվի: