Վրաստանի վարչապետը Եվրամիության հետ հարաբերությունների բարելավման պայմաններ է նշել

Վրաստանի վարչապետը Եվրամիության հետ հարաբերությունների բարելավման պայմաններ է նշել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է Եվրամիության հետ հարաբերությունների բարելավման պայմաններ:

«Մեր հարաբերությունների ներկա վիճակը մեզ համար անընդունելի է: Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի հետ առողջ հարաբերություններով, ինչը մենք այս փուլում չենք տեսնում»,- նշել է Կոբախիձեն։

«Բայց մենք համոզված ենք, որ դրա պատճառը ոչ թե Վրաստանի քաղաքականությունն է, այլ եվրոպական բյուրոկրատիայի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ»,- Euronews-ի եթերում ասել է Իրակլի Կոբախիձեն, գրել են ԶԼՄ-ները։

2024 թվականի նոյեմբերի վերջին Վրաստանի իշխանությունները օրակարգից հանել էին մինչև 2028 թվականի վերջ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը: Կոբախիձեն նշել է, որ ԵՄ ներկայացուցիչները որպես շանտաժի գործիք են օգտագործում ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։