Թուրք-ՔՊ-ական բանակցությունները վտանգում են ՀՀ-ի ու Արցախի ապագան

Թուրք-ՔՊ-ական բանակցությունները վտանգում են ՀՀ-ի ու Արցախի ապագան

Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Երեւան եւ Անկարա:

Թուրք-ՔՊ-ական բանակցությունները շարունակվում են: Թուրքիան ցանկանում է ՀՀ գործող իշխանություններից կորզել առավելագույնը՝ չխոստանալով ոչինչ: Թուրքիան տասնամյակներ շարունակ փակ պահելով հայ-թուրքական սահմանը նպաստել է ՀՀ-ի հայաթափմանն ու զինել է կրտսեր եղբայր Ադրբեջանին:

44-օրյա պատերազմի ընթացքում էլ Թուրքիան մեծ ռազմական, ռազմա-քաղաքական աջակցություն է ցուցաբերել Բաքվին: Չնայած վերոնշյալին ՔՊ-ականները ցանկանում են խաղաղություն հաստատել դարավոր թշնամու հետ:

Հայ-թուրքական սահմանի բացումը հանգեցնելու է հայկական տնտեսության ոչնչացմանը, հայկական բիզնեսը կլանվելու է թուրք-ադրբեջանական բիզնեսի կողմից, ինչն էլ հանգեցնելու է ՀՀ-ի վերջնական հայաթափման: Ինչպես է գործում թուրքական բիզնեսը հարևան երկրներում կարելի է տեսնել Աջարիայի օրինակով՝Վրաստանի այդ մասը թուրքական տնտեսական և ժողովրդագրական էքսպանսիայի կիզակետում է: Նույնը սպասվում է Երևանում, Սյունիքում և Գյումրիում:

ՔՊ-ականների համար միևնույն է, թե ինչ է լինելու հայկական տնտեսության հետ՝ Արցախի հայաթափմանը նրանք շատ հանգիստ են վերաբերվում:

ՀՀ քաղաքացիներն ունեն հնարավորություն փրկել հայոց պետականությունը վերահաս աղետից՝ ՔՊ-ականներին հեռացնելու պարագայում հնարավոր կլինի դիմակայել Անկարա-Բաքու տանդեմին, որոնց նպատակն է ոչնչացնել հայկական պետականությունը՝ դուրս մղել ռուսական զորքերին Հարավային Կովկասից և ստեղծել թուրքական նոր կայսրություն:

ՔՊ-ականներն ապացուցել են, որ նրանք չեն պատրաստվում դիմակայել կամ հակազդել թուրք-ադրբեջանական տանդեմին՝ պետականամետ քաղաքական ուժերը պետք է կրկին փողոցներ դուրս բերեն հնարավորինս շատ ՀՀ քաղաքացիներ՝իշխանափոխություն կյանքի կոչելու համար:

 

Վահրամ Բագրատյան