Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքական կուրսը և շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ անդամների դաշնակիցն ու  ռազմավարական գործընկերը։

«Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առումով»»,- ասել է Պեսկովը՝ ռուսաստանցի լրագրող Պավել Զարուբինին, ով ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը  մեջբերել է Տելեգրամի իր ալիքում։   

«Նրանց հետ երկխոսությունը կշարունակենք»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։