Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 10-ին,  գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին արդարացնելու մասին որոշում է կայացրել: 

Այս մասին հայտնել է Կենտրոնի դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 17-ին Իգոր Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։