Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԳՇ պետի նախկին տեղակալը, ԶՈՒ վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն

Blog Image

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը և նրանց փոխկապակցված անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ծանուցման համաձայն՝ դատախազությունում ուսումնասիրություն է իրականացվել նրանց պատկանող գույքի առնչությամբ, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Պետք է ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու վարույթի առնչությամբ և ներկայացնելու հայտարարագիր սեպտեմբերի 17-ին։

Ավետիք Մուրադյանը և նրան փոխկապակցված անձինք պետք է դատախազություն ներկայանան սեպտեմբերի 11-ին։

Մուրադյանն ու Գալստյանը մեղադրյալ են, «Անպիտան հրթիռների» գործով։

Send