Պենտագոնի ղեկավարը հրամայել է վերացնել սեռի վրա հիմնված ֆիզիկական պատրաստվածության չափանիշների տարբերությունները

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրամայել է վերացնել սեռի վրա հիմնված ֆիզիկական պատրաստվածության չափանիշների տարբերությունները: Այս մասին հայտնել է «The New York Times»-ը։
Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության պահանջները պետք է լինեն «գենդերային չեզոք»:
«Այս որոշումը, ամենայն հավանականությամբ, կնվազեցնի որակավորում ունեցող կանանց թիվը», - ասվում է հրապարակման մեջ:
Համաձայն հրամանի՝ զինվորականները պետք է կիրառեն ֆիզիկական պատրաստության նոր ստանդարտներ մինչև 2025 թվականի հոկտեմբերի վերջ: