Կոլումբիայում երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Կոլումբիայում երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Կոլումբիայում երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Առաջինը 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր, երկրորդ ալիքը 5,7 մագնիտուդ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 321 հազար մարդ բնակչություն ունեցող Վիլյավիսենսիո քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք՝ 14 կմ խորության վրա։

Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է այս քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld