Երկու անչափահասներ ծրագրել էին աhաբեկչnւթյուն իրականացնել ՌԴ ՊՆ շենքերից մեկում․ մանրամասներ

Երկու անչափահասներ, Կիեւի հրահանգով, ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության շենքերից մեկում՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունների նախօրեին, հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Տվերի մարզից անչափահասները, ուկրաինացի կուրատորի հանձնարարությամբ, պատրաստվել են հրկիզել Վիշնի Վոլոչեկ քաղաքում տեղակայված Պաշտպանության նախարարության շենքերից մեկը։
«Ձերբակալված դեռահասների բնակության վայրից և հագեցած թաքստոցից առգրավվել են հրկիզող սարքեր, իսկ բջջային հեռախոսներից մեկում հայտնաբերվել են կուրատորի հետ նամակագրություն և հարձակման թիրախի հետախուզման վերաբերյալ տեսահաղորդագրություններ», - ասվում է հայտարարության մեջ։
Ձերբակալվածները Ռուսաստանի՝ 2008 և 2011 թվականներին ծնված քաղաքացիներ են։ Նրանց դեմ հարուցվել են քրեական գործեր։