Ինչպե՞ս ընտրել համեղ մանդարիններ և ճիշտ պահել դրանք

Ինչպե՞ս ընտրել համեղ մանդարիններ և ճիշտ պահել դրանք

Մանդարինի սեզոնը մեկնարկել է. խանութների դարակներն արդեն լցված են այս վառ, անուշաբույր մրգերով։ Բայց նրանք միշտ չէ, որ հասունանում են։ Որպեսզի չգնեք չհասած թթու մրգերին, այլ իսկապես համեղ մանդարին ընտրեք, հետևեք մասնագետների խորհուրդներին:

«Գլխավորը, որին պետք է ուշադրություն դարձնել, արտաքին տեսքն է։ Մանդարինի կեղևը պետք է լինի հարթ, առանց կանաչ բծերի, կամ վնասված»,- ընդգծում են մասնագետները։

Գնված մանդարինները պետք է պահել ցանցի մեջ։ Ոչ մի դեպքում չպետք է դրանք դնել սառնարանում տոպրակի մեջ։ Ի դեպ, լավագույնն է այս պտուղները պահել +6 աստիճան ջերմաստիճանում։

Եվ ևս մեկ հուշում. եթե մանդարինի ճյուղերի վրա տերևներ կան, ապա չպետք է դրանք պոկել։