Ընդդիմության գերնպատակն է Հայաստանը մտցնել ՌԴ-Բելառուս Միութենական պետության մեջ. Ալեքսանյան

Դաշնակցական գործընկերներին խորհուրդ կտամ կարդալ սովետական ԿԳԲ-ի հակահետախուզության պետ Օլեգ Կալուգինի գիրքը։ Ամբողջ սովետական ԿԳԲ հակահետախուզության պետն ասում է, որ սովետական ԿԳԲ-ն այնքան գործակալներ է ներդրել Դաշնակցության շարքերում, որ Դաշնակցությունը դարձել է ամբողջությամբ կառավարելի սովետական ԿԳԲ-ի կողմից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն  Ալեքսանյանը։

«Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ կոնկրետ այդ ուժի ներկայացուցիչները, որոնց մասին կա նման ապացույց, ասում են՝ դուք գործակալ եք, դուք ազգադավ եք, դուք հակահայ եք: Ինչո՞ւ է սա առաջացնում ծիծաղ, որովհետև այդ ամենը լսել գործակալական կուսակցության ներկայացուցիչների շուրթերից... Ընդդիմության գերնպատակն է տալ միջանցք Ադրբեջանին և մտցնել Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ»,- ասաց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում