Որ պետական մարմիններում են ավելացվում տարիքային սահմանային շեմերը

ԱԱԾ մարմիններում ծառայողների, բացառությամբ բարձրագույն սպասական կազմի տարիքային սահմանային տարիքը ավելացվում է երկու տարով։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ 

«Առաջարկվում է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքների անալոգիայով նախատեսված նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորություն ստեղծել»,-ասաց Սիմոնյանը։ 

Նախագծերով հստակեցվում են ԱԱԾ մարմիններում ծառայության և կադրային քաղաքականության առնչվող մի շարք կարգավորումներ, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենին վերապահվում է իրավունք ծառայությունից արձակելու նաև դիտավորյալ հանցագորործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող, ոչ արդարացնող հիմքերով։ Հարկ է ընդգծել, որ ծառայությունից արձակման համանման հիմք է նախատեսված նաև ոստիկանությունում, դատախազությունում և քննչական մարմիններում։ 

«Առաջարկվում է ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն նախատեսել ԱԱԾ ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա ծառայության տնօրենի որոշմամբ»,-ընդգծեց Սիմոնյանը։ 

Այսպիսով, ներկայումս մինչև փոխգնդապետ նախատեսված է մինչև 50 տարեկան շեմ, փոխգնդապետից բարձր՝ 55 տարեկան շեմ, այժմ շեմերը երկու տարով ավելացվում են՝ 52 և 57 համապատասխանաբար:

Մանրամասները՝ տեսանյութում։