Ռուս սահմանապահները, ճիշտ կլինի, դուրս գան․ Ալեն Սիմոնյան

Ռուս սահմանապահները, ճիշտ կլինի, որ դուրս գան։ Ես վստահ չեմ, որ մեր երկրի սահմանները իրենք կպաշտպանեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խոսնակ Ալեն Սիմոնյանը։ 

«Մի օր կգան Զվարթնոցից ինձ և ձեզ դուրս կուղեկցեն։ Պլանը եղել է ՀՀ-ն ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, հետո խաղաղապահի դեմքի արտահայտությամբ, բայց ոչ այդքան բարի, գալ և հերթական խաղաղություն հաստատել տարածաշրջանում և օղակ գցել երկու երկրների վզին, որ որևիցե տեղ չփախչեն»,- ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում