«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը նախընտրական տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է տրանսպորտային բարեփոխումներին եւ խոստացել ընտրվելու դեպքում Գյումրիում նոր տրանսպորտային համակարգ ներդնել:
Հիշեցնենք, որ Գյումրիում ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: Միմյանց հետ մրցում են 9 թեկնածու: