Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, պատերազմի պատճառի, Պուտինի մասին

Հանքանյութերի գործարքի դիմաց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ նրա՝ համապատասխան փաստաթուղթն արդեն պատրաստվել է, բայց այժմ Կիեւը պայման է դնում՝ միանալ դաշինքին։
Թրամփի կարծիքով՝ պատերազմի պատճառ կարող էր լինել հենց այս հարցը։
«Մենք արդեն պատրաստել ենք այս գործարքը, ամեն ինչ արված է: Եվ հիմա ես լրագրողներից եմ լսել, որ նա [Զելենսկին] պատրաստ է գործարք կնքել ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ նման բանի համար: Նախ, դա երբեք չի քննարկվել:
Երկրորդ, Պուտինը վաղուց է ասել, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։ Եվ միգուցե հենց դա է պատերազմի պատճառ դարձել»,- ընդգծել է Թրամփը։
Թրամփը նաև ակնկալում է, որ Ռուսաստանը կհամաձայնի Ուկրաինայի գործարքին։
«Ես ուզում եմ համոզվել, որ նա [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը] կհետևի դրան, և կարծում եմ՝ այդպես էլ կլինի։ Ես չեմ ուզում երկրորդական տուրքեր մտցնել նավթի վրա։ Բայց կարծում եմ, որ ինչ-որ բան կանեի, եթե մտածեի, որ նա չի անում իր աշխատանքը»,- ասել է ԱՄՆ նախագահը։