Ես ինքս, Մաեստրոյին ուղղված բազում հարցեր ունեմ․  Հասմիկ Պապյան

Ես ինքս, Մաեստրոյին ուղղված բազում հարցեր ունեմ․  Հասմիկ Պապյան

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրում է․

«Սիրելի հայրենակիցներ,

չեմ կարծում, որ Տիգրան Մանսուրյանը խղճահարության, կամ այսօրինակ հանրային պաշտպանության կարիք ունի։ Իհարկե երեկ նրան հարց ուղղելու ճիշտ վայրն ու պատշաճ պահը չէր ընտրված։ Հարցեր ուղղվում էին գրեթե բոլոր, քիչ թե շատ հանրային դեմքերին, անխտիր։ Մաեստրոն բարձր ինտելեկտի տեր, կյանքի մեծ ճանապարհ անցած, անկախ Հայաստանի բոլոր ղեկավարների օրոք ապրած, ստեղծագործած և նրանց համակրանքը վայելած բացառիկ արվեստագետներից է։ Ես ինքս, անձամբ իրեն ուղղված բազում հարցեր ունեմ։ Ինչու՞ չի կարելի նրա թանկ կարծիքն իմանալ հայ ժողովրդի համար այսօր անչափ կարևոր, բոլորին հուզող, հրատապ լուծումներ պահանջող հարցերի մասին։

Հուսադրող է տեսնել այս «խնդրի» շուրջ համախմբված, տասնյակ հազարավորների հասնող հայ հանրության տարբեր շերտերի։

Պարզվում է, ցանկության դեպքում կարող ենք համախմբվել…»։