Լյուքսեմբուրգի և Բելգիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ

Լյուքսեմբուրգի դեսպանին կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն: Նրան բողոք են ներկայացրել ՌԴ դեսպանատան աշխատակցի անհիմն արտաքսման կապակցությամբ. հայտնում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը:
«Ռուսաստանի Դաշնությունը իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել Լյուքսեմբուրգում ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման հետ կապված», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Մոսկվայում Բելգիայի դեսպանը ևս կանչվել է ՌԴ ԱԳՆ: Նրան բողոքել են ներկայացրել ռուսական օտարերկրյա գերատեսչությունների 21 աշխատակցի արտաքսման հետ կապված, հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։