«Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները «դեղնել են». ո՞րն է նպատակը

«Հանրապետության հրապարակ»  կայարանում կամարները «դեղնել են». ո՞րն է նպատակը

«Հանրապետության հրապարակ»  կայարանում կամարները «դեղնել են». ո՞րն է նպատակը
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել է քաղաքացիների դժգոհությունը: 

Մասնավորապես, համացանցում օգտատերերը նշում են, որ սա «անճաշակություն է», «տեսքը լրիվ փչացրել են», դեղին գույնը տեղին չէ, երբ տասնամյակներով այդ կամարները սպիտակով են ներկված եղել: 

Ոմանք էլ կատակում են՝ գուցե շուտով կապույտ երանգն էլ կավելացնեն ու կդառնա Ուկրաինայի դրոշը... 
Եվ իսկապես՝ ինչո՞ւ դեղին:

MediaHub-ը այս հարցով դիմեց Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանին՝ պարզաբանում ստանալու համար:

Վերջինս նշեց, որ Հանրապետության հրապարակ կայարանի միջսյունային հատվածը դեղին գույնով ներկված է գրեթե 1 ամիս։ Ներկը հիդրոծածկիչ հատկություն ունի։

«Տրանսպորտային համակարգում դեղին գույնը զգոնացնող, զգուշացնող նշանակություն ունի, այդ իսկ պատճառով ընտրվել է դեղինը։ Հավելյալ նշեմ նաև, որ շարժասանդուղքի աստիճանածածկույթի եզրաշերտերի գույնը նույնպես դեղին է։ Նպատակ ենք ունեցել որոշակի չափով պահպանել գունային լուծման ամբողջականությունը»,- նշեց մեր զրուցակիցը։