Առանց կոշիկ բերման են ենթարկել, տպավորություն էր, թե ծանր հանցագործներ են․ Արթուր Վանեցյան
Բիրտ ուժ է կիրառվել բերման ենթարկվածների նկատմամբ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ նաև շաքարի ցուցանիշն էր բարձր, որոշվեց հոսպիտալացնել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի համախոհներից վեցին։
«Անհասկանալի, առանց կոշիկ բերման են ենթարկել, տպավորություն էր, թե ծանր հանցագործի են բերման ենթարկում։ Ոստիկանությանը հորդորում եմ, որպեսզի համաչափ գործի և չանցնի իր լիազորությունների շրջանակը»,- ասաց նա և հավելեց, որ այս քայլերով ոստիկանությունը չի կարողանալու զսպել համաժողովրդական շարժումը։
Մանրամասները՝ տեսանյութում