Խուզարկության ժամանակ հայտնաբերված 10 միլիարդ ռուբլին վերադարձվել է Պրիգոժինին

Խուզարկության ժամանակ հայտնաբերված 10 միլիարդ ռուբլին վերադարձվել է Պրիգոժինին

Սանկտ Պետերբուրգում խուզարկությունների ժամանակ հայտնաբերված 10 միլիարդ ռուբլին վերադարձվել է Եվգենի Պրիգոժինին․ գրում են տելեգրամյան ալիքները։

Հուլիսի 2-ի առավոտյան հետաքննությունը Եվգենի Պրիգոժինին չէր պատրաստվում վերադարձնել հունիսի 24-ի խուզարկությունների ժամանակ հայտնաբերված 10 միլիարդ ռուբլին, հարյուր հազարավոր դոլարը և 5 ձուլակտոր ոսկին, սակայ որոշում է կայացվել, և Եվգենի Պրիգոժինին վերադարձվել է ողջ գումարն ու թանկարժեք իրերը։

Նա ներկա չի եղել բուն ընթացակարգին։ Նախնական տվյալներով՝ գործարարը Մոսկվայում է եղել, և նրա փոխարեն վարորդը եկել է լիազորագրով՝ գումարը վերցնելու։