Պայթյունից տուժածը վերակենդանացման բաժանմունքում է

Պայթյունից տուժածը վերակենդանացման բաժանմունքում է

MediaHub-ն արդեն տեղեկացրել է, որ Նոր Արեշում պայթյունից տուժած երկու քաղաքացի է այս պահին դուրս բերվել փլատակներից:

MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ երկու տուժածներին տեղափոխել են Էրեբունի ԲԿ:

Տղամարդն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, կնոջը հետազոտում են: