Լևոն Քոչարյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից

Լևոն Քոչարյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն, ազատ է արձակվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքից։ Ոստիկանության բաժանմունքի մոտ Լևոն Քոչարյանին դիմավորեցին նրա աջակիցները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին։