Արմավիրի մարզում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են

Արմավիրի մարզում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Վանանդ գյուղի վարչական տարածքում, գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ 5-ին՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վիրավորներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից այնուհետև տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդները խնամիներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։