Ընչաքաղց իշխանությունը

Ընչաքաղց իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, որը դարձել է Փաշինյանի պալատական բոլոր կապրիզների կամակատարը: 

Դարձյալ վերանորոգում են 

Վարչապետի աշխատակազմի վարչական շենքը կրկին նորոգվում է, սակայն նորոգման ընթացքում որոշել են պայմանագրի նախնական գինը բարձրացնել, այսինքն՝ պետբյուջեից ավելի շատ գումար ծախսել վարչապետի աշխատակազմի շենքային պայմանները բարելավելու համար։ Այս մասին գրել է hraparak.am-ը։

Վարչապետի աշխատակազմը ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ- պրոեկտ» ՍՊԸ-ի հետ, որն էլ պիտի իրականացնի Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։

Արդեն հաշիվը կորցրել ենք, թե Փաշինյանը որերորդ անգամ է վերանորոգում իր կաբինետը կամ կառավարական այն ամառանոցը, որտեղ ապրում է: 

«Արքունիքի» թշվառությունը 

Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պետական չարդարացված ծախսերի համար անարգանքի սյունին էր գամում իշխանությանը ու ճիշտ էր անում: Այսօր տեսանելի է արդեն Փաշինյանի «արքունիքի» թշվառությունը: Նման իշխանությունները, որոնք արագ կտրվում են իրականությունից, դատապարտված են ձախողման:

Ժամանակի հարց է...

Վահրամ Բագրատյան