Այս մթերքները նվազեցնում են դիաբետի և Ալցհեյմերի հիվանդության վտանգը

Շաքարային դիաբետի և Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը նվազեցնելու համար հարկավոր է ուտել մանրաթելեր պարունակող մթերքներ: Գրել է The Sun-ը։
Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ մանրաթելային մթերքները բարելավում են աղիների աշխատանքն ու նվազեցնում բազմաթիվ հիվանդությունների վտանգը: Բացի այդ, մանրաթելն օգտակար է ուղեղի աշխատանքի համար: Կանոնավոր օգտագործումը նվազեցնում է ծերունական դեմենցիայի զարգացման ռիսկը։
Առողջ մանրաթելեր կան ամբողջ հացահատիկային նախաճաշի հացահատիկի, լոբի և լոբազգիների, կեղևով կարտոֆիլի, ընկույզի և սերմերի, թարմ մրգերի և բանջարեղենի, ամբողջական հացահատիկի հացի և մակարոնեղենի մեջ։
Նվազագույնը 30 գրամ մաքուր մանրաթել է պետք ամեն օր ուտել առողջությունը պահպանելու համար։