Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

 

Տաջիկստանը ապրիլի 20-ից վիզային ռեժիմ կմտցնի Թուրքիայի ընդհանուր քաղաքացիական օտարերկրյա անձնագրեր ունեցողների համար, հայտնում է Խովար գործակալությունը՝ հղում անելով Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության վարչությանը։

Գերատեսչությունը նշել է, որ որոշումը կայացվել է փոխադարձության սկզբունքի շրջանակներում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2024 թվականի ապրիլի 20-ից Թուրքիայում Տաջիկստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ կգործի։ 

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
Դրանից հետո Տաջիկստանի ԱԳՆ-ն սկսել է պատասխան միջոցների քննարկումը։