Գազատարի վնասման պատճառով ժամանակավորապես առանց գազի են մնացել Ալուշտան և 14 բնակավայրեր (տեսանյութ)

Գազատարի վնասման պատճառով ժամանակավորապես առանց գազի են մնացել Ալուշտան և 14 բնակավայրեր (տեսանյութ)

Ղրիմի Ալուշտա քաղաքից ոչ հեռու գտնվող Վինոգրադնոյե գյուղի մոտ գազատարի վթար է տեղի ունեցել. հայտնել է քաղաքի ղեկավարը։

Ուստի հուլիսի 7-ին Ալուշտայում հնարավոր է գազամատակարարման ամբողջական կամ մասնակի սահմանափակում։ Տեղում աշխատում են փրկարարներն ու անտառապահները։

Գազատարի վնասման պատճառով ժամանակավորապես առանց գազի են մնացել Ալուշտան և 14 բնակավայրեր. հայտնել է Ալուշտայի ղեկավար Գալինա Օգնեւան։

Նախնական տվյալներով՝ արտակարգ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ տներին վտանգ չի սպառնում։ Հրդեհի պատճառները դեռ պարզվում են։

Հրդեհը տարածվել է անտառային տարածք։ Բնակավայրին վտանգ չի սպառնում:  

Ղրիմի վառելիքի և էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Վորոնկինը լրագրողներին հայտնել է, որ Ալուշտայի մերձակայքում հրդեհից վնասված գազատարի վերականգնումը նախնական կտևի 7-ից 10 օր։

Տեսանյութերը՝ այստեղ