Բժիշկը թվարկել է մթերքներ, որոնք ծերացնում են ուղեղը

Բժիշկը թվարկել է մթերքներ, որոնք ծերացնում են ուղեղը

Որոշ մթերքներ վատ են ազդում նյարդային համակարգի վրա և խանգարում են ուղեղի աշխատանքին։ Այս մասին ասել է բժիշկ Եկատերինա Դեմյանովսկայան, գրել է Pravda.Ru պորտալը։

Մասնագետի խոսքով՝ վատ սնունդը կարող է հանգեցնել հիշողության վաղաժամ կորստի և ուղեղի վաղաժամ ծերացման:

Եկատերինա Դեմյանովսկայայի խոսքով՝ սեւ ցուցակում են շաքարավազը, քաղցր խմորեղենը, սպիտակ հացը։ Լուծվող հացահատիկային ու ցանկացած կիսաֆաբրիկատներ ուտելը նույնպես «ծերացնում» են ուղեղը վնասակար բաղադրության պատճառով։

Բժիշկն ընդգծել է, որ խանութից շատերի կողմից սիրված կոտլետները և այլ պատրաստի արտադրանքը պարունակում են շատ տրանս ճարպեր, իսկ խանութից գնված աղանդերը չափազանց շատ ներկեր, համային հավելումներ ու քաղցրացուցիչներ են պարունակում, որոնք սպանում են նյարդային համակարգը։

«Հիշողությունը ժամանակից շուտ չկորցնելու համար պետք է նաև բացառել ու գոնե սահմանափակել ալկոհոլի և սուրճի օգտագործումը»,- հավելել է բժիշկը։