Հայտնի է՝ որտեղ կարող է կայանալ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը

Հայտնի է՝ որտեղ կարող է կայանալ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը

Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան առաջարկել է Ուկրաինայի ֆուտբոլային միությանը Լեհաստանում անցկացնել Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումները։ Այդ մասին հայտնում է Armsport.am-ը։

«Այսօր ես զրուցեցի իմ սիրելի ընկեր Անդրեյ Պավելկոյի հետ՝ UAF-ի նախագահ։ Լեհաստանի ֆուտբոլային միության անունից նրան առաջարկել եմ անհրաժեշտության դեպքում ուկրաինական հանդիպումներ կազմակերպել Լեհաստանում։ Ուկրաինական կողմն ընդունեց մեր առաջարկը»,- ​​թվիթերում գրել է Կուլեշան։

Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում։ Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։

Հիշեցենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել էր, որ Ազգերի լիգայի Հայաստանի (հունիսի 11) և Իռլանդիայի (հունիսի 14) հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում: Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին, և պետք է մեկնարկի տեղի ժամանակով 21։45-ին։ Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։