Հայկ Սարգսյանի բացատրությունը՝ միայն հարգելի ընդդիմությանը
Հարգելի՛ ընդդիմադիր պատգամավորներ, հիմա կներկայացնեմ մի քանի փաստարկ, թե ինչու պետք է այս նախագիծն ընդունվի։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հետաքրքրական է, որ Հայկ Սարգսյանը դիմում է միայն ընդդիմությանը, այն դեպքում, երբ իշխանական պատգամավորներից ևս մարդիկ կան, որ դեմ են այս նախագծին։
«Առաջին, նախագծի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած ու զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ծառայելով զինված ուժերում կամ գումար վճարելով ազատվել քրեական հետապնդումից։ Եթե քաղաքացին ծառայի երկու տարի, ապա գումար չի վճարի, եթե չկարողանա ծառայել, ապա կվճարի 15 մլն դրամ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդունված ու Սերժ Սարգսյանի օրոք գործած կարգի, երբ քաղաքացին ամեն բացակայած զորակոչի համար վճարում էր 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։