Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները գնալով ամրապնդվում են․ Միշուստին

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները գնալով ամրապնդվում են․ Միշուստին

Չնայած համաշխարհային տնտեսության դժվարություններին, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները գնալով ամրապնդվում են․ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ՀՀ-ում ընթացող ԵԱՏՄ հանձնաժողովի ժամանակ։

«Շնորհակալություն Եվրասիական միջկառավարական խորհրդի հրավերի համար, որը մենք պայմանավորվեցինք անցկացնել այստեղ՝ Հայաստանում և քննարկել ԵԱՏՄ-ի հաջորդ տասնամյակի զարգացման ռազմավարության հետ կապված ամենահրատապ խնդիրները»,- ասել է Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլի հետ հանդիպման ժամանակ։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեզ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի բարեմաղթանքները և շնորհակալություն հայտնել Նիկոլ Վովաևիչին՝ բոլոր միջոցառումների հիանալի կազմակերպման և մեր ռուսական պատվիրակության ջերմ և հյուրընկալ ընդունելության համար»,- ասել է Միշուստինը։

Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները։

«Չնայած արտաքին տնտեսական բարդ իրավիճակին, ինչպես ասացիք, Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ ամրապնդվում են, առևտուրն աճում է, և դա մեզ ուրախացնում է»,- ասել է ՌԴ վարչապետը՝ հավելելով, որ արձանագրվում է միության բոլոր երկրների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացում։