ՔՊ-ի պատճառով հայկական տնտեսությունը «կլինիկական մահ» է տանում

ՔՊ-ի պատճառով հայկական տնտեսությունը «կլինիկական մահ» է տանում

Հայաստանի կառավարությունը ձգտում է փոխել տնտեսության կառուցվածքը՝ սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցնելով ներդրումների վրա հիմնված աճի։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ՔՊ-ականները 2018թ.-ից ի վեր խոսում են տնտեսական հրաշքների, ներդրումների, հազարավոր աշխատատեղերի, սփյուռքից ներգաղթի մասին, սակայն այդ բոլոր խոստումները մնացին օդում: ՀՀ կառավարությունը կարող էր փոխել տնտեսության կառուցվածքը տարիներ առաջ՝ այսօր, երբ ՔՊ-ն արդեն մի քանի տարի է իշխանության ղեկին է, հայկական տնտեսությունը «կոմայի» մեջ է:

Քերոբյանին պետք է ներկայացնել վիճվարչության տվյալները՝ աղքատության և արտագաղթի աճ, սոցիալական լարվածության մեծացում, արտաքին պարտքի ավելացում, զրո ներդրում։ Աշխատուժը ՀՀ-ից հեռանում է մեծ տեմպերով՝ ՀՀ բնակչությունը ծերանում է: Ինչպես է պատրաստվում «վունդերկինդ» նախարար Քերոբյանը ծերացող և աղքատ բնակչությամբ վերակառուցել տնտեսությունը՝ հայտնի է, հավանաբար, միայն նրան և նրան այդ պաշտոնում նշանակած Նիկոլ Փաշինյանին:

Հայկական տնտեսությունը «կլինիկական մահ» է տանում՝ այդ գործընթացն ավելի է արագանալու, քանի դեռ ՔՊ-ականներն իշխանության են: ՔՊ-ական վերնախավի ֆինանսական դրությունը բարելավվում է ՀՀ-ից ու Արցախից արտագաղթի ֆոնին:

ՔՊ-ականներն ապացուցել են, որ նրանք չեն կարողանում կառավարել ոչ միայն տնտեսությունը, այլ նաև բանակն ու անվտանգությունը՝ 44-օրյա պատերազմի արդյունքները դրա վառ ապացույցն են:

Հայկական տնտեսությունը միայն իշխանափոխության պարագայում փրկվելու շանս կստանա՝ ՔՊ-ի օրոք ՀՀ-ն «ռեկորդակիր» է միայն արտաքին պարտքի ավելացմամբ և արտագաղթով:

Վահրամ Բագրատյան