Հակաեկեղեցական արշավի առաջին փուլը՝ տապալված

Փետրվարի 24-ին նախատեսված հակաեկեղեցական հավաքը չի կայանա․ Էջմիածնի համայնքապետարանը թույլ չի տվել Կոմիտասի անվան հրապարակում հավաք իրականացնել։
««Վարդանանք» շարժումը երկրորդ անգամ դիմել է համայնքապետարանին՝ թույլտվություն ստանալու համար, սակայն մերժվել է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի համայնքապետի մամուլի քարտուղար Սիրանուշ Գևորգյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ օրը որևէ բան քաղաքում չի լինելու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վարդանանք» շարժումը հայտարարություն էր տարածել, թե իբր համայնքապետարանից հավաք անցկացնելու թույլտվություն ստացել են, սակայն, հետո պարզվեց, որ շրջանառվող փաստաթուղթը «ֆեյք» է։
Տեղեկացնենք նաև, որ շարժման առաջամարտիկներից Տեր Սահակ քահանա Գալստյանը համակիրներին հայտնել է, որ հավաքը որոշ ժամանակով հետաձգվում է։
Նարե Գնունի