Փաշինյանն ասում է՝ «դավաճանը» հասկացա, բա «արա»-ն ո՞րն էր․ Մամիջանյան

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հնչած ստերի տարափին ստիպված եմ անդրադարձ կատարել։ Այսօր ԱԺ ճեպազրույցը այսպես սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա մի հին անեկդոտ հիշեց՝ անդրադառնալով Փաշինյանի պատասխաններին։

«Մեկը մյուսին ասում է՝ «արա՛, ա՛յ դավաճան»։ Դիմացինն էլ պատասխանում է՝ «դավաճանը հասկացա, բա «արա»-ն ո՞րն էր»։ Հիմա նույն վիճակում պարոն Փաշինյանն է։ Ինքը, դե գիտենք, որ չի նեղանում դավաճան բառից, դե արդեն ֆիքսել ենք, որ համակերպվել է մտքին, որ ազգակործան պատուհաս է, բայց վիրավորվում է արհավիրք բառից։ Ինքն ասում է՝ «բանակցային գործընթացի մասին ինստիտուցիոնալ բազա չկար», կա՛ր, ուղղակի ինքը կարդալու ունակություն չունի»,- ներկայացրեց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։