Զելենսկին Փաշինյան 2 է. մինչև Արևմուտքից բան չեն ասում, ինքը ոչինչ չի անում. Արմեն Մարտոյան

Զելենսկին Փաշինյան 2 է. մինչև Արևմուտքից բան չեն ասում, ինքը ոչինչ չի անում. Արմեն Մարտոյան

Ռուս-ուկրաինական ռազմաճակատում ամեն ինչ գնում է պլանի համաձայն։ Այս մասին 24News-ին ասաց Ռուսաստանի Դաշնության Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի «Միասնական Ռուսաստան» խմբակցության հայազգի պատգամավոր, Ղրիմի աշխարհազորայինների միության ղեկավար Արմեն Մարտոյանը։

Իսկ թե երբ ՌԴ-ի և Ուկրաինայի միջեւ հրադադար կկնքվի, ապա ըստ Մարտոյանի՝ երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցնի կապը Արևմուտքի հետ։ «Որ պահին Զելենսկին անջատեց իր աևմտյան հեռախոսների կապը, հրադադար կլինի։ Զելենսկին Նիկոլ Փաշինյան 2 է, մինչև Արևմուտքից բան չեն ասում, ինքը ոչ մի բան չի անում։ Իսկ Արևմուտքը չի ասի կանգ առնել ու ավելի ու ավելի խորն է Ուկրաինային մտցնում պարտքերի ցուցակի մեջ։ Ռազմական օգնությունը բերում-տալիս են, որ էդ ախմախները պետք է օգտագործեն, էն էլ ամբողջական ցուցակով տալիս են մեզ։ Բայց պարտքը մնում է ընդհանուր ուկրաինական պետության վրա»։

Ղրիմահայ պատգամավորը վերահաստատեց Ռուսաստանի Դաշնության առաջնահերթությունները հատուկ ռազմագործողության շրջանակներում՝ Դոնեցկի և Լուգանսկի ամբողջական տարածքի դուրսբերում ուկրաինական վերահսկողությունից, Ուկրաինայում չեզոք իշխանության հաստատում, երկրի ապառազմականացում, ապազգայնականացում։ «Ինչպե՞ս կլինի, որ Ռուսաստանի սահմանին կպած իր նախկին ազգակից բարեկամը, որի հետ դեռ չի որոշվել՝ որտեղով  է անցնում պետական սահմանը, սահմանների պահպանությունը չի որոշվել, որոշում է թեքվել Արևմուտքի կողմ, ընդհանրապես դառնալ հակառակորդ ճամբարի անդամ։ Ա՛յ թե ինչ է բերում անուղեղ ղեկավար ընտրելը, երկիրն ընտրում է ծաղրածու ղեկավարի, ինչպես Հայաստանում», - եզրափակեց Արմեն Մարտոյանը։