Լոնդոնում համաձայնեցվել է Թրամփի խաղաղության ծրագրրի շրջանակում նոր փաստաթուղթ․ Զելենսկի

Երեկ Լոնդոնում համաձայնեցվել է Թրամփի խաղաղության ծրագրում փոփոխություններով նոր փաստաթուղթ, որն այժմ փոխանցվել է ԱՄՆ նախագահին, հայտարարել է Ուկրիանայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին։
«ԱՄՆ-ն առաջարկել է իր տեսլականը։ Լոնդոնում կայացել է հանդիպում։ Այնտեղ առաջարկվել է համապատասխան ռազմավարություն։ Մեր թիմը, եվրոպական թիմը և ԱՄՆ ներկայացուցիչները կառուցողական բանակցություններ են վարել, և համապատասխան կետերը հայտնվել են թղթի վրա։ ԱՄՆ առաջարկից հետո հայտնվել է մեկ այլ փաստաթուղթ։ Եվ ես հավատում եմ, որ այսօր այս ձևաչափը, այս փաստաթուղթը նախագահ Թրամփի սեղանին է», - ասել է Ուկրաինայի նախագահը։