17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի 17-ամյա անդամ Համլետ Մանուկյանը  նժույգ թափեր վարժությունում ստացել է 14.700 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում։

Նշենք, որ Աշխարհի գավաթի հինգերորդ փուլի եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը (օղակներ), Մամիկոն Խաչատրյանը (նժույգ թափեր) և Արթուր Դավթյանը (հենացատկ)։