Ստամբուլի ամենազբոսաշրջային վայրերից մեկում՝ Եգիպտական ​​շուկայում, հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Ստամբուլի ամենազբոսաշրջային վայրերից մեկում՝ Եգիպտական ​​շուկայում, հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Ստամբուլի ամենազբոսաշրջային վայրերից մեկում՝ Եգիպտական ​​շուկայում, հրդեհ է բռնկվել։ Հայտնել են տեղի լրատվամիջոցները։

Հրդեհը բռնկվել է ռեստորանի ծխնելույզից, իսկ հետո կրակը տարածվել է համեմունքների շուկայի շենքերից մեկի տանիքին։

Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 10 հրշեջ բրիգադ: Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Եգիպտական ​​շուկան կամ համեմունքների շուկան Ստամբուլի երկրորդ ամենամեծ շուկան է, որը քաղաքի հին մասում է, Էմինյոնյու թաղամասում։

Տեսանյութն այստեղ