Հոկտեմբերի 29-ին Փարիզի Էպինե սյուր Սեն քաղաքում Տրապիզոնի տան դիմաց տեղադրվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի կիսանդրին։
Կիսանդրու տեղադրումն իրականացվել է Փարիզի Տրապիզոնի ասոցիացիայի ջանքերով, գրել են թուրքական լրատվամիջոցները։
Կիսանդրու վրա գրված է Մուստաֆա Քեմալի հայտնի մեջբերումներից մեկը՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։ Աթաթյուրքը եղել է հանրապետության առաջին նախագահը (1923-1938)։