Անձնագրային տվյալների փոխարեն՝ սոցքարտ․ փոփոխություններ ՍՊԸ-ների կանոնադրության մեջ

Այսօր ԱԺ-ի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացվեց Կառավարության կողմից նախաձեռնված «Իրավաբանական անձանց պետական գրանցման իրավաբանական անձանց առանձնացված ստոորաբաժանումների հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և «Սահմանափակ պատասխանատվության ընկերությունների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը։ 

Փոփոխության մեջ նշված է, որ ՍՊԸ-ների կանոնադրության մեջ մասնակիցների մասին անձնագրային տեղեկություններ նշելու փոխարեն նշվելու է հանրային ծառայության համարանիշը, կամ տեղեկանք հանրային ծառայության համարանիշից հրաժարվելու մասին։ «ՀՀ ռեզիդենտների դեպքում միանշանակ դա կաշխատի, բայց օտարերկրյա քաղաքացիների դեպքում իրականում չենք կարող հիմք ընդունել միայն հանրային համարանիշը, որովհետև հաճախ իրենց մոտ փաստաթղթային փոփոխությունները կարող են հանգեցնել ավելի կարևոր տարբերությունների և այս դեպքում տարբերակված մոտեցումը մի փոքր արդարեցված է, որովհետև եթե անձնագրային տվյալների համապատասխանություն չլինի՝ կարող ենք ունենալ ավելի մեծ խնդիրներ»,-ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ 

Ըստ նրա՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման հաշվառման գործընթացի բարեփոխման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հեշտ ու հասանելի դարձնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։