Խոշոր վթար, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Խաչիկ Հ.-ն իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ընկել է ձնասահքի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: