«9%-ոցը»

«9%-ոցը»

Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը, սակայն քաղաքի կառավարումը կիրականացվի համատեղության սկզբունքով։

Այս լակոնիկ տեղեկատվությունն ընթերցողին ոչինչ չի ասի, եթե չանդրադառնանք մի քանի էական հանգամանքների:
Սեպտեմբերի 17-ին Երևանը մերժել էր ՔՊ-ին, ընդ որում՝ համապարփակ:

Դրա մասին էին խոսում ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշները՝ մոտ 28%: 
Նման բան լինում է այն դեպքերում, երբ տոտալ անվստահություն է լինում պետական և ընտրական ինստիտուտների նկատմամբ:

Նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսի կոնսոլիդացված օգտագործման պարագայում՝ ՔՊ-ն ստացավ ընդամենը 32,5% ու նրա համար քաղաքապետի պաշտոնն անհասանելի կդառնար անգամ իր սատելիտ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի դեպքում:

Ընդդիմադիր երեք խմբակցություններին ընդամենը պետք էր կոնսոլիդացվել՝ քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու կամ ավագանու երեք նիստ բոյկոտելու նպատակով, ինչը «կանաչ լույս» կվառեր արտահերթ ընտրությունների համար:

Բայց ընդդիմադիր կոնսոլիդացիա տեղի չունեցավ:

«Հանրային ձայնը» որոշեց ապահովել Ավինյանի համար այնքան բաղձալի քվորումը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը Ավինյանին քվե տվեց՝ անվերադարձ բռնելով «ՔՊ»-ացման ճանապարհը:

Արդյունքում՝ Երևանն ունեցավ 9%-ոց քաղաքապետ:

Վահրամ Բագրատյան