Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վորոնեժում հարբած ոստիկանը վթարի է ենթարկվել ու դեպքի վայրից դիմել փախուստի

Blog Image

Վորոնեժում ոստիկանության աշխատակիցը անսթափ վիճակում ոչ աշխատանքային ժամին վթարի է ենթարկվել Վորոնեժում և փախել վթարի վայրից. փոխանցում է Ria.ru-ն:

«Նախորդ օրը ժամը 23.30-ին (Մոսկվայի ժամանակով) Վորոնեժում՝ Բոգդան Խմելնիցկի փողոցում՝ 38 տան մոտ, բախվել են Kia Rio և Skoda Octavia մակնիշի ավտոմեքենաները, վթարի հեղինակը դեպքի վայրից դիմել է փախուստի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարճ ժամանակ անց բերման են ենթարկել վթարի մեղավորին։

Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։

Send